Հայտնաբերվել են Սերգեյ Հ.-ն և Հարություն Հ.-ն
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 21-ին, Մամիկոնյանց փողոցից բաժին է տեղափոխվել 1970 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Օգոստոսի 23-ից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նույն մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Սերգեյ Հ.-ն նույնպես հայտնաբերվել է նույն փողոցում և տեղափոխվել բաժին: