Փաշինյանը ժողովրդին մատաղի եզրին է կանգնեցրել. Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Խաչատրյանը վստահեցնում է՝ խոսելով Արցախից Հայաստան ելքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, միակողմանի բացելու մասին, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը չենք կարող պահել, ուրեմն եկեք, գոնե արցախցիներին պահենք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բերձորի միջանցքի միակողմանի բացելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարած հավաստի տեղեկություններին, ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով.

«Փաշինյանը մեզ կանգնեցրեց մատաղի եզրին։ Տվեց խոստումներ, ու երբ հիմա չի կարողանում դրանք կատարել, պետք է ասի՝ չեմ կարողանում և գնա, հակառակ դեպքում ո՞ւմ է պետք այն կառավարությունը, որը չի կարողանում ազդել իրավիճակների վրա։ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է՝ վերջ՝ փակել Արցախի էջը և կիսածածկ անել Հայաստանի էջը»,– ասաց Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Հայաստանի և Արցախի վերաբերյալ իրավիճակ և ընկալում է փոխվել աշխարհում, և դրա վերջին ապացույցը ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին ճղճիմ, Արցախին ոչինչ չտվող քննարկումն էր։

«Փաշինյանի գնալն անհրաժեշտություն է, քանի ինքը կա, ինքը ռիսկ է՝ որպես մարդ. նա ռիսկ է այս երկրի համար»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն անում են ամեն ինչ Արցախի հարցն ադրբեջանանպաստ լուծելու համար, ինչի օրինակն է նաև Արցախի իշխանության պատրաստակամության փորձն Ակնայի ճանապարհով Ադրբեջանի հետ առևտուր անելու համար։

«Ակնայի ճանապարհը բացելուց հետո ադրբեջանցին ուզելու է հասնել Ստեփանակերտ՝ սուրճ խմելու, եթե ասեն՝ ոչ, որևէ մեկին Ադրբեջանը թույլ չի տա դուրս գալ Արցախից. Այսինքն՝ հենց այդ պատվարը ճաք տա, այն կպայթի, և ջրամբարի ջուրը կհեղեղի նախ Արցախը, ապա Հայաստանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ պատահական չհամարելով, որ Արցախի իշխանության ղեկին է մի մարդ, որը 2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ-ի շտաբում ողջունում էր Արցախյան 44-օրյա պատերազմում պարտված ՔՊ-ականների հաղթանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս