
57-ամյա Վարդան Ս.-ն հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 22-ին Կապանի բաժին է ներկայացել 57-ամյա Վարդան Ս.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: