Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար
Դանիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել «կրոնական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի» արգելքի մասին: Այս մասին հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով դանիական Ալտինգետ թերթը:
Փաստաթուղթը ներկայացրել է արդարադատության նախարար Պետեր Հումելգաարդը:
«Երբ մարդիկ վեր են կենում և այրում Ղուրանը, դա ծաղրական և ոչ համակրելի արարք է: Դա վնասում է Դանիային և դանիական շահերին, ինչպես նաև վտանգում է դանիացիների անվտանգությանը ամբողջ աշխարհում», – հայտարարել է Համելգաարդը:
«Ոչ պատշաճ վարվելը» վերաբերում է այրմանը, ինչպես նաև առարկայի վրա ոտք դնելուն կամ ոտքով հարվածելուն, առարկան ոչնչացնելուն ՝ դանակով պատռելով, կտրելով կամ ծակելով: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ղուրանի, այլև Աստվածաշնչի և Թորայի մասին է, ճշտել է նախարարը:
Որպես պատիժ առաջարկվում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով: