Այս քաղաքական երկրաշարժի փլատակներից մենք դուրս կգանք. պետք է զինվել տարբեր գործիքներով. Հրաչյա Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել քարոզչությունն ու իրականությունը։
  • Հարցեր են առաջանում՝ օրինակ, ինչի՞ Ալիևն Արցախում ինտերնետը չի անջատում: Դա նույնը կլինի, ոնց որ եթե, ասենք, Գեբելսը ռադիոն անջատեր: Անհնար է, որովհետև ժամանակակից պատերազմներում ամենակարևոր բաղադրիչն է ինֆորմացիան, և այդ ինֆորմացիան անընդհատ օգտագործվում է:
  • Մարդը չի կարող ապրել շարունակական սթրեսի, պատերազմի վտանգի պայմաններում, բայց պատերազմը մեզնից հեռացնելու համար մենք պետք է դրան պատրաստ լինենք։
  • Այսօրվա գիտակից մարդը պետք է հաշվի առնի, որ պատերազմը միայն կրակելը չէ։ Կա նաև ինֆորմացիոն պատերազմ, ու մենք անընդհատ գտնվում ենք դրա մեջ։
  • 2018թ․ մենք առաջին հերթին պարտվեցինք ինֆորմացիոն դաշտում: Այդ ժամանակ կրեցինք քաղաքական պարտություն։ Որպես դրա հետևանք՝ 2020թ․կրեցինք ռազմական պարտություն։ Հայաստանն այս պահին գտնվում է փլատակների տակ, և մեր խնդիրն ինչ-որ կերպ այդ փլատակներից դուրս գալն է։
  • Այն, ինչ կատարվեց 2018թ․ Հայաստանում, աշխարհաքաղաքական փոթորկի, դեռևս 2014 թվականից սկսված ռուս-ուկրաինական փոթորկի հետևանքն է։
  • Երկրաշարժի փլատակների տակ մնում են և գիտնականներ, և հանցագործներ։ Հիմա մենք քաղաքական փլատակների տակ ենք մնացել։ Բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքական երկրաշարժի մեջ մեղավորներ չեն եղել։
  • 2018թ.-ից հետո ամենամեծ կորուստը, որ ունեցել ենք, հանրության կոնսոլիդացիան է եղել։

  • «Քաղաքականությամբ չեմ զբաղվում» տերմինն օգտագործողների խնդիրն այն է, որ պետք չէ քաղաքականությամբ զբաղվել, պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենալ։
  • Ես կարող եմ քաղաքական հայտ չներկայացնել, բայց ես չեմ կարող չհետաքրքրվել ռազմարդյունաբերական ոլորտով, նախարարներից պահանջել արդյունք, որովհետև ես ունեմ այդ կրթությունը, հասկանում եմ ոլորտից։
  • Ցանկացած պատանդ օգտագործվող գործիք է, Ստոկհոլմյան սինդրոմն էլ դեռ ոչ ոք չի չեղարկել։
  • Մեր դեմ սանձազերծված ինֆորմացիոն պատերազմը քայքայել է մեր կապերը։ Հիմա 3 կատեգորիա կա՝ ակնհայտ սևեր, ակնհայտ սպիտակներ և Շրյոդինգերի կատուներ։ Պետք է վերականգնել մեր հասարակության բնականոն գույները։
  • Հայաստանը՝ որպես սուբյեկտ, պետք է պատրաստ լինի բոլոր միջազգային խաղացողների հետ երկխոսել։
  • Հանրային կապերն ու վստահությունը վերականգնելու համար պետք է լինեն քաղաքացիական հարթակներ, որտեղ քաղաքացին կկարողանա հայտնել իր դիրքորոշումները։
  • Մենք՝ որպես հասարակություն, հիմա ոչ թե կոտրված ենք, այլ ատոմի մակարդակի փշրված ու մասնատված ենք։
  • Կարելի է ասել՝ ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը՝ իր ձևով։
  • Մենք սայթաքեցինք։ 2018թ․մենք պատրաստ չէինք նման հարվածի, բայց պետք է անգամ նման հարվածի պայմաններում մեր մեջ ուժ գտնենք, սովորենք ու սովորեցնենք։
  • 1988թ․ երկրաշարժից, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կարողացանք ոտքի կանգնել, հաղթանակներ կերտել ու պետություն ստեղծել։ Ես չեմ վախենում, որ այս փլատակների տակից դուրս չենք գա, դուրս կգա՛նք։
  • Ցավոք, մենք չկարողացանք այնպիսի համակարգ ձևավորել, որը կդիմակայեր ցանկացած հարվածի։ Պետք է մտածել այնպիսի համակարգեր ստեղծելու մասին, որոնք մեզ կպաշտպանեն անգամ նման տիպի ուժգին հարվածներից։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք կարողացել ենք գոյատևել, բայց դրա համար պետք է աշխատել, ստեղծել, սովորել ու սովորեցնել։
  • Եթե գիշատիչը որս է անում սովածանալուց սովածանալ, ապա գիշատիչ պետություններն աշխատում են 24/7 ռեժիմով, ուտում են ու չեն կշտանում։ Դրա համար մենք պետք է զինվենք տարբեր գործիքներով՝ հոգեբանական, ռազմական։ Առանց հարձակվելու պաշտպանություն չի լինում։

Կարդացեք նաև

  • 2018թ.-ից Հայաստանի ներկա իշխանությունները քանդեցին պետական հաստատությունները։ Ու հիմա նրանց դեմ մնացել է միայն ժողովուրդը։ Իրենք հասկանում են, որ ժողովուրդն է իրենց վռնդելու։ Դրա համար են հիմա վարկաբեկում ու թիրախավորում հենց ժողովրդին։
  • Ցանկացած մարդ, ով քաղաքացիական դիրքորոշում ունի և չի արտահայտում, իր լռությամբ ինքն օգնում է, որ իր դիրքորոշմանը հակառակ մարդիկ հաղթեն։
  • Այսօր երկիրը նման է ամորֆ մարմնի, որին ինչ ձև ուզես՝ կտաս։ Մենք պետք է վերականգնենք մեր բյուրեղային մարմինը։
  • Պետք չի վախենալ սեփական կարծիքը հայտնելուց։ Պիտակավորումներն ինֆորմացիոն պատերազմի գործիքներ են։ Որ օրը մենք կարողանանք ձևավորել հայկական օրակարգ, էդ պիտակները վերանալու են։
  • Բոլորը, մեր հարևանները, ամբողջ աշխարհն իր ատամն ունի ու իր փայն է ուզում մեզնից։ Դրա համար մենք պետք է կոնսոլիդացվենք, որ ավելի լավ դիրքերից սկսենք։
  • Ակնհայտ է, որ մեր թշնամի պետությունը միայն Արցախով չի սահմանափակվելու։ Այսօր Արցախն է բլոկադայի մեջ, վաղը Հայաստանը բլոկադայի մեջ պահելը թշնամու համար որևէ դժվարություն չի ներկայացնելու։
  • Մեկ միլիոնանոց Երևանում բլոկադայի պայմաններում 2-3 օր հետո այնպիսի քաոս կսկսվի, որ հնարավոր չէ պատկերացնել։
  • Չնայած, որ այնպես է դասավորվել, որ 1988թ․-ից մինչև հիմա ընդդիմություն եմ եղել, ես ինձ համար որոշել եմ, որ այս իշխանության խաղին չեմ մասնակցելու։ Միանշանակ մասնակցելու եմ Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ի՝ ընդդիմության կազմակերպած միտինգին։ Այնտեղ կլինեմ իմ հարազատների ու ընկերների հետ։
  • Անձամբ ես խմբակային, կոլեկտիվ որոշումներ կայացնելու կողմնակից եմ, որովհետև այսօր աշխարհն այնքան բարդ է, որ միայն տարբեր մասնագետների խմբով կարող ես հարցեր լուծել։ Այո՛, մեկ առաջնորդի, լիդերի պահանջը, թեզը, որ դաշտ է նետվում՝ կարող է նաև գործող իշխանությունների կողմից պատրաստված ծուղակ լինել։ Բայց խմբով, կոլեկտիվ աշխատանքը միանձնյա ու չկշռադատված որոշումները հետ պահելու ճիշտ տարբերակ է։ Լիդերների փնտրտուքը հերթական հոգեբանական դիվերսիան է։
  • Միայն քաղաքական գործիչները չեն ռեպրեսիաների տակ, այլ ողջ Հանրապետությունը, Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Մեր երկիրը դարձել է ոստիկանական պետություն։ Ես չեմ ճանաչում մարդ, որը պետական համակարգի հետ խնդիր չունենա։ Մարդիկ ուղղակի տեռորի տակ են՝ տուգանքներ, քաշքշուկներ, անիմաստ թղթաբանություն։
  • Մենք տեսնում ենք, որ տարբեր մարդիկ ընտրությունների են մասնակցում, հետո նրանց տեսնում ես Նիկոլ Փաշինյանի կաբինետում՝ որպես արտախորհրդարանական ուժերի։
  • Հասարակության մեջ նախկինների ու ներկաների արհեստական բաժանումները քաղաքական լվացքատան ու ներկապնակի տեխնոլոգիաներ են։
  • Ընտրություններում բազմաթիվ ներդրված մարդիկ կան․ պետք է զգույշ լինել սեփական ձայնը չփոշիացնելու համար։ Գտեք ձեր սեփական տարբերակը հակահայաստանից ազատվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս