Բաժիններ՝

Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին

Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:

«Դուբիչե-Ցերկևնա սահմանապահ ուղեկալի հատվածում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ քարեր նետելով հարձակվել են լեհ սահմանապահների պարեկների վրա այն բանից հետո, երբ վերջիններս կանխել են անօրինական կերպով Լեհաստան ներթափանցելու նրանց փորձը:

Դեպքի վայր են ուղարկվել Լեհական ոստիկանության հատուկ մեքենաները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031