Ռուսաստանում 2023 թվականի տվյալներով գնաճ է կանխատեսվում

2023 թվականի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ վեց տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի գնաճն իջնի մեր կողմից ծրագրված մակարդակին», – պարզաբանել է ՌԴ ֆինանսների նախարարը։

Ավելի վաղ մանրածախ շուկայի փորձագետները հայտարարել էին, որ Ռուսաստանում ապրանքների գնաճը կկազմի հինգից յոթ տոկոս։ Նրանց պնդմամբ՝ ավելի մեծ թանկացման նախադրյալներ դեռ չկան։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում գները կփոփոխվեն՝ առանց կտրուկ տատանումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031