Լուրերը, թե իբր առաջիկա 3 օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են. ԱՀ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամ

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: Այս մասին հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։

Թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031