Բաժիններ՝

37-ամյա Մարլեն Ա.-ն ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 21-ին բաժին է ներկայացել 37-ամյա Մարլեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս