Եթե համակերպվում ես տկար, ոչնչություն լինելու գաղափարին՝ ունենում ես շատ փոքր կադաստրի վկայական. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Համահայկական խաղերի բացման արարողությանն ինձ չէին հրավիրել, ես ուրախ եմ, որ չէին հրավիրել, բայց եթե անգամ հրավիրեին՝ չէի գնալու: Այս իշխանություններն ինձ չնկատելու ցանկություն ունեն, և դա իրենց փոքրոգությունն ու նեղացվածությունն է վկայում, բայց դա նրանց չի հաջողվում: Առհասարակ, հատկապես վերջին շրջանում,  հարկ են համարում մեզ ընդհանրապես չնկատել: Իրենք բացարձակ նկատելի չեն, ինձ են ուզում չնկատել:
  • Թիկնապահներով շրջելով Գյումրիի փողոցներով՝ ուզում են ցույց տալ, որ պաշտպանված են: Այս իշխանությունները մինչև իշխանության գալն իբրև թե պայքարում էին նախկին նախագահների՝ թիկնապահներով շրջապատված լինելու դեմ, հայտարարում էին, թե այդքան թիկնապահ պետք չէ ունենալ, բողոքում էին Վեհափառի դեմ, թե անվտանգության աշխատակիցների կարիք չկա, ասում էին՝ ումի՞ց է պաշտպանվում Վեհափառը՝ սեփական ժողովրդից… Ես ինքս ժամանակին  ընդվզել եմ նախկինների թիկնապահների պահվածքի դեմ, բայց սրանք գերազանցեցին բոլորին:
  • Համահայկական խաղերը նախաձեռնել էին նախկին իշխանությունները, բայց Արցախի և Հայաստանի այս վիճակում նման ներկայացումը, հրավառությունը, թե կարծես ոչինչ չի եղել, զարմանալի և անընդունելի է: Իհարկե, ես ընդունում եմ, որ կյանքը պետք է շարունակվի, բայց ամեն ինչ պարկեշտության սահմաններում պետք է լինի, սակայն այն, ինչ անում են այս իշխանությունները, անպատկառություն է:

  • Գյումրիում դոմիկային տնտեսությունների գոյությունը երկրաշարժի հետևանք չէ, դրանց վերացումը դեռ նախկինների ժամանակ է լուծվել: Պետությունը ավելի շատ բնակարան է կառուցել, քան երկրաշարժի հետևանքով քանդվել էին, բայց այդ շենքերի մի մասի կառուցումն ուշացումով է եղել, ընտանիքները մեծացել են, պահանջարկը մեծացել է, և այդ պատճառով է, որ դոմիկային տնտեսությունը դեռ մնացել է:
  • Այո, 1982-1984 թվականներին զինվորական ծառայության եմ անցել Խորհրդային Բանակում:
  • Դեռ պատերազմից առաջ եմ ասել, երբ Գյումրիի վերածնունդը վերագրում էին այս իշխանություններին, որ Գյումրիի վերականգնման հեղինակը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր: Բայց դրական եմ համարում, որ այս իշխանությունները գոնե  չընդհատեցին Գյումրիում սկսված բարեփոխումները:
  • Գյումրիի ասֆալտապատումը ևս նախկինների օրոք կնքված պայմանագրերի հիման վրա է արվում:
  • Այս իշխանությունները նույնիսկ Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի եկեղեցու բացումն իրենց վերագրեցին: Ուզում էին սեփականաշնորհել եկեղեցու բացման վաստակը: Ինչ ասես՝ կարող էին իրենց վերագրել, բայց ոչ եկեղեցու օծումը: Օծել եմ և քարոզ եմ անցկացրել, հո ժապավեն չե՞մ կտրել:
  • Ինչո՞ւ էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին հարցազրույցում վախենում ասել, որ Փաշինյանն է մեղավոր, ում ասես մեղադրում էր, բացի նրանից: Չի բացառվում, որ հանձնարարական է եղել այս իշխանությունների կողմից, և ինքն էլ կատարում էր պատվերը։
  • Ադրբեջանը ձերբակալելու է բոլոր տղամարդկանց, ովքեր 92-94 թվականներին չափահաս են եղել:
  • Անբարարոյականության գագաթնակետն է, երբ այս իշխանությունները երեսով են տալիս Արցախին, որ գումար են տալիս. ծնողն իր երեխային երեսով կտա՞ իր արածները։
  • Ի՞նչ է կարողացել միջազգային հանրությունն անել առ այսօր, կարողացե՞լ է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ:
  • Ռազմականից բացի, ոչ մի այլ լուծում չունի այս կոնֆլիկտը, բայց ռազմականը պարտադիր չէ, որ պատերազմ լինի, պետք է հզորացնել Հայաստանը:
  • Հայաստանյան եկեղեցիների միությունը դիմեց միջազգային հանրությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվի, եթե միջազգային հանրությունը դիվանագիտական ճնշում չգործադրի, բայց դա կարող է աշխատել, երբ թիկունքում բանակ ունենանք, հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք թուրքի հետ, իսկ թուրքի նպատակը մեկն է՝ մեծացնել սահմանները. հողը թուրքի համար գերագույն արժեք է:
  • Երբ մենք թուրքին պատասխանենք թուրքի ձևով՝ այդ ժամանակ հաղթանակ կունենանք, երբ թուրքը տեսնի, որ այստեղ ապրում են հողի՝ հայրենիքի համար մեռնելու պատրաստ ժողովուրդ:

Կարդացեք նաև

  • Այս պահին, մենք իբրև հասարակություն՝ հիվանդ ենք, անտարբեր և անհոգ բոլոր տեսակի հարցերի նկատմամբ:
  • Նիկոլը տարանջատում է Հայաստանը Հայաստանի Հանրապետությունից, ինքն ասում է՝ Հայաստանն ընդամենը  Հայաստանի Հանրապետությունն է:
  • Ցանկացած կադաստրի վկայական փոփոխման ենթակա է:
  • Եթե համակերպվում ես տկար, ոչնչություն լինելու գաղափարին՝ ունենում ես շատ փոքր կադաստրի վկայական:
  • Քանի դեռ շրջափակված է Արցախը, պետք չէ բանակցել Ադրբեջանի հետ, բայց այդ դեպքում բանակը պետք է հզոր լինի, որ իրավունք ունենաս չբանակցել: Չբանակցելու համար պետք է ունենալ հզոր բանակ:
  • Եթե բանակը տկար է, ուզես թե չուզես, պետք է բանակցես: Մինչդեռ այս տարիները պետք է օգտագործվի բանակը հզորացնելու համար, մեզ պետք չէ միայն յարխուշտա պարելու համար բանակ, մեզ պետք է կռվելուն և զոհվելուն պատրաստ հզոր բանակ:
  • Եթե բանակը հզոր լինի՝ դիմացինն առանց պատերազմի էլ կզիջի:
  • Այսօր բանակում գիտակից և հայրենասեր մարդիկ են պետք, որ կարողանան կառավարել ու պատրաստ լինել մեռնելու:
  • 44-օրյա պատերազմում մենք պարտվել ենք փնթի կառավարման պատճառով, մարդիկ փնթի կառավարումից էին վախենում, բուրգը չի գործել, զինվորը չի զգացել սպային, սպան չի զգացել վերնախավին:
  • Նիկոլ Փաշինյանը Շուշին հանձնեց, որպեսզի դրա դիմաց ստանա «խաղաղություն»:
  • Շուշիի ազատագրումն անհրաժեշտ է։ Շուշին հնարավոր չէր գրավել, Շուշին դավադրաբար հանձնվել է Փաշինյանի կողմից:
  • Ադրբեջանցիներն ի տարբերություն մեզ՝ հասկանում են Շուշիի կարևորությունը։
  • Մենք 1000 տարի ապրում ենք թուրքի հետ և չենք ճանաչում և չենք ուզում ճանաչել։ Մեր հայրենիքի 90 տոկոսը հանձնել ենք թուրքին, ասում են՝ նա վախկոտ ժողովուրդ է: Վախկոտ ժողովրդին հող չեն հանձնում։
  • Հողը գերագույն արժեք է, երբ այն բնակեցված է, հայերը չբնակեցրեցին ազատված բնակավայրերը:
  • Մենք փողն ենք ավելի սիրում, քան մեր հողը:
  • Մինչև մենք փողասիրությունից չանցնենք հողասիրության՝ հայրենիք չենք ունենա, եղածն էլ կկորցնենք։ Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կդառնա երրորդ թուրքական պետություն, այսօր այդ պրոցեսն է գնում։ Հայերը կլինեն փոքրամասնություն այս տարածքում։ Դա հնարավոր է կանխել՝ միայն հողասիրությամբ։
  • Երբ հայը հասկանա, որ անանձնական սեփականություն՝ Շուշի, Կարս, Արդահան, հայրենի հող ունենալն ավելի կարևոր է, հային հաղթել հնարավոր չի լինի:

  • Ցանկացած մարդու մոտ պետք է լինի մտքի, հոգու և վարքի փոփոխություն, պետք է ապրենք այս երկրի համար, գոնե երեք սերունդ պետք է մոռանայինք սեփական ամբիցիաները և ապրեինք բացառապես Հայաստանը հզորացնելու համար։
  • Մեր ոչ ինտելեկտուալն է հայրենասեր, ոչ ռանչպարը: Ռանչպարը պետք է մտածի շատ երեխա ունենալու մասին, ինտելեկտուալը՝ իր ունակությունները հայրենիքին ծառայեցնելու համար:
  • Պիտի լինի այնպիսի իշխանություն, որը թմրանյութի մեջ տեսնի չարիք, և ոչ թե՝ օրինականացնելու մասին մտածի ու հայտարարի դրա մասին, ինչպես ներկա իշխանություններն են բարձրաձայնում այն օրինականացնելու մասին:
  • Որևէ մեկն այսօր հրեային կհամարձակվի՞ ասել՝ ինչ եղել՝ եղել է, հերիք է ձեր ցեղասպանության ճանաչման համար, վնասների հատուցման համար պայքարեք: Իհարկե, ոչ:
  • Ցեղասպանության հետևանքով մենք 1.5 մլն չենք կորցրել, ավելին ենք կորցրել՝ բա նրանց սերունդնե՞րը, այդ սերունդների սերունդնե՞րը, մենք մինչև հիմա կրում ենք այդ վնասը, և Թուրքիան քանի դեռ գոյություն ունի, պիտի հատուցի հայ ժողովրդին:
  • Ես համաձայն եմ հայ-թուրքական հաշտությանը, բայց դահիճը պիտի հատուցի:
  • Այս իշխանությունը տրվել է արևմտյան և թուրքական ճնշումներին, սա անդեմ ազգի վերաբերմունք է:
  • Հայաստանի բնակիչը հաղթեց հային:
  • Եթե չեն ուզում մասնակցել քաղաքապետի ընտրություններին, ուրեմն իրենց վրա վստահ չեն:
  • Աղդամը չի կարող փոխարինել Բերձորին, որովհետև Արցախը Հայաստանի հետ կապ ունենալու կարիք ունի, ոչ թե Ադրբեջանի հետ:
  • Ադրբեջանը չի ուզում Արցախում հայ ժողովրդի ներկայությունը, այլապես կսիրաշահեր, ինչպես արեց 1920 թվականին։ Անելու է այն, ինչ արեց Նախիջևանում, չեն թողնելու ոչ մի հայկական դպրոց և ոչ էլ եկեղեցի: Տեղի է ունենալու թրքանալու ինտեգրում։
  • Մեր բանակում չեղավ գեթ մեկ սպա, որ ամաչեր՝ գերագույնից սկսած:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս