«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է։
Նոյեմբերի 7-ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7-ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ժամը 19։19-ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։
2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետԳևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ էբանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:
Ի դեպ, 168.am-ը հունիսի 12-ին հարցում էր ուղարկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որի միջոցով նաև փորձել ենք պարզել՝ հնարավո՞ր է՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ինչ-որ ձևով լսեն քննիչ հանձնաժողովի շրջանակում: Մեր հարցումը դեռ անպատասխան է:
Արդեն մոտ 7 ամիս է՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն են՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:
Մամուլում տեղեկություն էր շրջանառվել, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարցաքննվել է 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի պարտականությունները ստանձնած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ կապված Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու դրվագի հետ: