«Մենք չպետք է զլանանք՝ ուղղակի հողի վրա գնալու ու մարդկանց հետ խոսելու, ցույց տալու, շփվելու։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ այդ վեց շուռնուխեցին, որոնց մասին խոսում եք՝ այդքան երջանիկ են, իսկապես չեմ հավատում, այս իշխանությունների գործը խաբելն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Մենք պիտի պարզ նայենք իրար աչքերի մեջ, բոլորին ասենք՝ դու սա արել ես՝ չի ստացվել, սա սխալ ես արել, սա էլ ընդհանրապես չես հասկացել»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց պրոդյուսեր, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից հետո ձևավորվելիք հաջորդ իշխանության կազմում։
Միայն առանձնակի տաղանդ ու մոլեռանդ քանդարարություն ունեցողը կարող է անել այնպես, որ հասարակությունն ատելությամբ լցվի այն ամենի հանդեպ, ինչը նորմալ հանրույթների համար բաղձալի, երազելի նպատակ է: Հենց դրանով է զբաղված հիմա Նիկոլ Փաշինյանը, որը հետևողականորեն արժեզրկում ու ատելի է դարձնում, օրինակ, խաղաղություն հասկացությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:
Նորմալ հասարակություններում կարող են բանավեճեր ծավալվել դրանք պահպանելու միջոցների, ճանապարհների շուրջ, բայց որևէ մեկը բարձրաձայն չի համարձակվի վերապահումներ հայտնել, ասենք, հայրենիքի ընկալման ճշմարտացիության, պետության լինելիության, ինքնիշխանության կարելիության մասին:
Ո՞վ է ասում, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի. Լոռու մարզպետ
Հայկական հոգեբանության մեջ ու արժեհամակարգում առանձնացվում են «տուն» և «օջախ» հասկացությունները՝ բոլորին հայտնի իմաստներով։ Տունը, ահա, ունենում է «կադաստրի վկայականի» կարիք, իսկ օջախը՝ երբեք, որովհետև վերջինը ոչ միայն ու ոչ այնքան աշխարհագրական վայր է, որքան հոգևոր, հոգեբանական, ապրումային պատկանելություն արտահայտող զգացողություն՝ առանց որևէ վկայականի։ Եվ, ի տարբերություն տան, օջախը կառուցվում է այնպիսի արժեքներով, որոնք մատերիալիստական ու բյուրոկրատական չափումների չեն ենթարկվում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն է։
«Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ ես Նիկոլը չեմ՝ Իլհամն եմ կամ Ռեջեփ Թայիբը: Կարո՞ղ է՝ մի օր էլ ասի՝ քանի որ կադաստրի վկայական չկա՝ հրապարակում պետք է դնենք Իլհամի, Քեմալի և Հեյդարի արձանները: Նիկոլը այս համատարած ապատիայի իրավիճակում փորձում է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ»:
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումից մի հատված՝ այն կերկայացնելով որպես կոնկրետ շահարկում: