Վլադիմիր Սոլովյովին փորձել են թունավnրել
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանության փորձի մեջ մեղադրվողները փորձել են սպանել նրան թունավորված պիցցայով, հաղորդում է ТАСС-ը։
Դատական նիստի ժամանակ հնչեցվել է մեղադրյալներից մեկի՝ Անդրեյ Պրոնսկու բնակարանում կատարված ձայնագրությունը։
«Օրինակ, մենք գտնում ենք Սոլովյովի հասցեն, հետևում ենք նրա «Yandex» սննդի պատվերին, խլում ենք այն և նրան թունավորված պիցցա ենք տալիս», – Պրոնսկին իր ծրագիրը բացատրում է մեկ այլ մեղադրյալի՝ Վլադիմիր Բելյակովի և գործով մյուս մեղադրյալների հետ։
Այս զրույցի ընթացքում քննարկվել է նաև մեկ այլ ծրագիր՝ թունավոր նյութեր ցողել ղեկի և մեքենայի սրահի այլ մասերի վրա։ Ի վերջո, թունավորման գաղափարը մերժվել է՝ որպես անհուսալի։ Մեղադրյալները որոշել են պայթեցնել հեռուստահաղորդավարի մեքենան ինքնաշեն սարքով։
Դատարանում հարցաքննության ժամանակ Պրոնսկին հայտարարել է, որ ձայնագրությունը կեղծված է։ Բելյակովը, սակայն, պնդել է, որ քաղաքական ատելություն է տածում Սոլովյովի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ հետապնդել է լրագրողի մեքենան՝ այն այրելու համար, բայց ընդգծել է, որ Սոլովյովին սպանելու մտադրություն չի ունեցել։

