Փաշինյանի ժողովրդավարական այս բլեֆը, սակայն, բացահայտվել է ոչ միայն արտաքին հարաբերություններում և ոչ միայն թշնամիների կողմից։ Եթե ժողովրդավարություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է անվտանգություն, ապա դա պետք է վերաբերի ոչ միայն արտաքին հարաբերություններին, այլ առաջին հերթին՝ պետության ներքին կյանքին։ Հենց այստեղ է, սակայն, որ փաշինյանական դեմոկրատական փուչիկը պայթում է մեկ այլ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում, Երևանի ամենակենտրոնում քայլում է առնվազն մեկ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, նրա ավտոշարասյունը նվազագագույնն այդքան ավտոմեքենաներից է բաղկացած։
2015 թվականի նոյեմբերի 17-ին ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ԱԺ լիագումար նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հերթական սուր ելույթով քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ի մասնավորի, մերժելով «պադավատապետության» գաղափարը:
Հայրենիքը պետությունն է, պետությունը՝ հայրենիքը, ասում է Նիկոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով՝ որպես սեփական հերթական հայեցակարգային հայտնագործություն: Գիտակցաբար թե ոչ, բայց այդ հայտարարությամբ նա հաղորդում է ներկայացնում ծանրագույն հանցագործության մասին՝ հաղորդում սեփական անձի դեմ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:
«Մարդու վրա թքելն արդարացում չունի»,- նման կարգախոսով կառավարության գլխավոր մուտքի մոտ գետնին պառկելու միջոցով իր բողոքն է արտահայտել իրեն որպես իրավապաշտպան ներկայացնող Վարդգես Գասպարին:
Անհնար է թքելով զրկել քաղաքացիներին դավաճանությանը տրվող քաղաքական գնահատականի իրավունքից
Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։