Բաժիններ՝

ԱՄՆ բանակի նախարարը Աբու Դաբիում հանդիպել է ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ. Ուշակով

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում հանդիպել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, սակայն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի մասնակցել հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այս հանդիպման ընթացքում հայտնվեց նաև «դաշնամուրը թփերի մեջ». դա ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչն է, որն այժմ զբաղվում է ուկրաինական դոսիեով: Նա այնտեղ նույնպես հայտնվել է և, ինչպես ես հասկանում եմ, հանդիպում ունեցել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ. դա վաղօրոք որոշված էր, ու նաև բոլորովին անսպասելիորեն հանդիպել է մեր ներկայացուցիչների հետ», – ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Զարուբինը հետաքրքրվել է, թե արդյոք Նարիշկինը մասնակցել է հանդիպմանը։ 

«Ոչ, մեր կողմից Նարիշկինը չէ, այլ համապատասխան ծառայությունների ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շատ բարդ ու զգայուն գործնական հարցերով», – նշել է Ուշակովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել էր, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում ՌԴ-ի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս