Բաժիններ՝

Օլիմպիայում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունական Հին Օլիմպիա ավանում տեղի է ունեցել Միլանում և Կորտինայում 2026 թվականին կայանալիք  Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը:

Ավանդական միջոցառմանը մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Կիրստի Քովենթրին, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ինչպես նաև ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը:

Արարողությունը վատ եղանակի պատճառով անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ կրակը վառելու համար օգտագործել են պահեստային կրակը, որը վառվել է գլխավոր փորձի ժամանակ:

Կրակը Կորտինա դ ‘ Ամպեցո (Իտալիա) կժամանի հունվարի 26-ին՝ 1956 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ուղիղ 70 տարի անց:

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս