Ադրբեջանական զինված ուժերը փորձում են տեղադրել Ադրբեջանի դրոշը ՀՀ ինքնիշխան տարածքում․ Մարուքյանը դիմել է երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած սադրանքի տեսանյութը։

Նա հրապարակման մեջ հեշթեգով նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականնության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

«Սա ադրբեջանական զինուժի նոր սադրանք է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվեց։ Լարվածությունն օրեցօր աճում է մշտական հարձակումներով, ու սա ևս մեկ փորձ է խաթարելու շարունակվող խաղաղ գործընթացն ու զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930