
32-ամյա Արփինե Բ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Արփինե Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: