
55-ամյա կինը և 60-ամյա տղամարդը գողացել էին սնունդ, ժամացույց, ոսկյա մատանի, 40.000 դրամ և զարդեր

Հունիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են փող, զարդեր և այլ պարագաներ:
Նշված հասցե մեկնած Արաբկիրի բաժնի ոստիկանները պարզել են, որ հունիսի 10-ի ժամը 19.00-ի սահմաններում անհայտ անձը, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է սնունդ, ժամացույց, ոսկյա մատանի, 40 000 դրամ և զարդեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են նույն փողոցում բնակվող 55-ամյա մի կին և 60-ամյա մի տղամարդ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել են գողոնը:
Կատարվում է նախաքննություն: