Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Պորտուգալիայի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև հաջողությամբ ծավալվող քաղաքական երկխոսությունը կնպաստի հայ-պորտուգալական կապերի և բազմոլորտ համագոր­ծակցության առավել խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930