
62-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի, Կենտրոնական և Էրեբունու բաժինների, ինչպես նաև ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 62-ամյա Ռիտա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: