
Մայիսի սկզբին Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի սկզբին կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 27-ի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։
ՀՀ պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։