«Սոթքում կրակոցները՝ տարբեր տրամաչափի զենքերից, մոտ 15-20 րոպե տևել են». Թագուհի Թովմասյան

Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հայկական դիրքերի վրա հարձակումից հետո տեղեկություն տարածվեց, որ թշնամին կրակում է  նաև Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի ուղղությամբ։ Սակայն Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքեց տեղեկությունը։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ Սոթքում իսկապես կրակոցներ եղել են։

«Չգիտեմ, ՊՆ-ն ինչո՞ւ է հերքել, կամ հերքե՞լ է, թե՞ ոչ։ Ես ունեմ տեղեկություն, քաղաքացիների հետ եմ խոսել, դրանք լսելի կրակոցներ էին, տևել են մոտ 15-20 րոպե՝ տարբեր տրամաչափի զենքերից։ Ըստ էության եղել են անկանոն կրակոցներ։ Այսօր էլ եմ խոսել, առանձնապես կրակոցներ չկան, մեկ-երկու կրակոցների խուլ ձայներ են լսվել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս