Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով՝ հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հայկական դիրքերի վրա հարձակումից հետո տեղեկություն տարածվեց, որ թշնամին կրակում է նաև Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի ուղղությամբ։ Սակայն Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքեց տեղեկությունը։