«Յուրաքանչյուր տված դրամաշնորհի հետևում ես տեսնում եմ այդ կապերը, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Կինոկենտրոնը շահ ունի այդտեղ: Ես կարող եմ կասկածներ հայտնել, որ հասկանալով՝ իրենք այլևս չեն տնօրինելու պետական ֆինանսները, իրենք այդ գումարները տվել են այն արտադրողներին, որոնց հետ երկարատև փոխհամագործակցության խնդիր ունեն:
168.am-ի հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ մասնավորապես հիշեցնելով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ ոստիկանական պատն արգելում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ իշխանությունը դա կատարել է գիտակցված։
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է՝ Հայաստանում մի խումբ կինոռեժիսորներ իրենց ընդդիմադիր հայացքների համար արժանացել են իշխանությունների սահմանած պատժին. Չեն կարողանում ֆինանսավորում ստանալ իրենց նախագծերի համար։
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այն կարծիքին է, որ հայ հասարակությունը պետք է փոխի իշխանություններին, որոնք կարող են ազդել Արցախում ընթացող պրոցեսների վրա, բայց չեն ազդում:
«Վարչապետը, որը ՀՀ քաղաքացիներին տարանջատում է իր թիմի անդամներից, նրա ձեռքերը չգիտեմ՝ ինչ պետք է անել, պետք է համենայնդեպս զրկել բան ստորագրելու հնարավորությունից: Այդ թքելը նրա արդյունքն է, որ, ներողություն արտահայտությանս համար, հասկանում են, որ թքել են, որովհետև «Գելլափի» վերջին արդյունքներով ունեն 20 տոկոս ձայն, այսինքն՝ 10 մարդուց երկուսն է նրանց վստահում»:
«2008թ. մարտի 1-ին ես եղել եմ ընդդիմադիրների շարքում, բայց 2009թ. իմ ֆիլմը էկրան է բարձրացել, և ո՛չ նախագահ Քոչարյանի, ո՛չ նախագահ Սարգսյանի մտքով երբեք չի անցել ինչ-որ բռնաճնշումներ իրականացնել իմ դեմ: Հայաստանում չկա որևէ նախագահ, որի հանդեպ մեծ համակրանք ունենամ, որովհետև աղքատ երկրում իշխանության հանդեպ համակրանք ունենալը նոնսենս է ստեղծագործողի համար, որովհետև ձեր հայրենակիցները թշվառ կյանքով են ապրում, իսկ իշխանությունն ապրում է երջանիկ»:
30 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: