Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։
Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից:
Կարողանալու՞ ենք դիմագրավել այդ պատերազմին, թե ո´չ` դժվար է ասել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել…» մարտի 8-ին ասել է վարչապետի կինը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է մարտի 8-ն ու ընդգծում ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության մասին, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարությունը հաթաթա է տալիս կին պարեկին նրա համար, որ մեկ այլ ոստիկանի տուգանել է` տեխզննություն ու ԱՊՊԱ չունենալու համար։ Հետաքրքիր է նաև այն, որ Համերի պատմության արդյունքում գործից […]
Մարտի 6-ին, ժամը 00.28-ին, «Կրայսլեր» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
Իմաստություն ու խաղաղություն եմ մաղթում վրաց հարևան ժողովրդին։
Բրինձը եփեք։ 1,2 լիտր ջրի մեջ լցրեք ոսպը, եռալուն պես ավելացրեք մանր կտրատած բեկոնը, սոխը և սխտորը, և շարունակեք եփել դանդաղ կրակի վրա 30 րոպե։
Այս պատմության մեջ մեկ ուրիշ կարևոր կետ էլ կա, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել: Որչափ որ փարիսեցիներն իրենց գիտնականի ու վարդապետի համբավով մեր աչքին կարող են անհավատության ներկայացուցիչներ երևալ, նույն չափով էլ, և թերևս ավելին, ի ծնե կույրը մեզ է ներկայանում որպես հավատացյալ՝ չնայած իր տգիտությանը:
Apple կորպորացիան մարտի 7-ին ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը դեղին գույնով։
Վերականգնող բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը խոսել է մղձավանջների և Պարկինսոնի հիվանդության զարգացման կապի մասին։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնավորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը և որպես դրա հետևանք առաջացող պետությունն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ չգործի «բոլորն ընդդեմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձևը։
Մարտի 6-ին, ժամը 07.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:
16-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։
«Այն, ինչ արել են մեզ հետ «Եռաբլուրում», բնավ խոնարհում չէ, և ոչ էլ որևէ մեկին հարգանք է բերում: Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ իրենց որևէ գրառում, որևէ հայտարարություն: Խելացի մարդիկ չեն կարող հավատալ ո՛չ Նիկոլի, ո՛չ Աննայի ոչ մի բառին: Հայերի հանդեպ նրանք գործում են ոչ հայկական գործելաոճով: Բոլորս տեսնում ենք՝ այսօր Արցախն ու Հայաստանը, բանակն ինչ վիճակում են, հետևաբար՝ Փաշինյանի ասած բառերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 8-ի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձին:
Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։
«Իր ու իր ամուսին կոչեցյալի պատճառով մի ողջ սերունդ հողը դրվեց, հազարավոր մայրերի սևազգեստ սարքեցին, հազարավոր տղաներ վիրավորվեցին, հարյուրավորները գերի ընկան, որոնցից շատերից առ այսօր լուր չունենք, ու իրենք խոսում են երջանկությունից: Աբսուրդ է ուղղակի, երբ չարիքի ընտանիքը խոսում է երջանկությունից: Աննա, հերթական անգամ դու ապացուցեցիր, որ անամոթ ես, ինչպես քո ամուսինը…»:
Մարտի 6-ին, ժամը 11.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ և երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:
«44-օրյա պատերազմը, ցավոք, բազմաթիվ կանանց ժպիտը խլեց: Նրանց թվում նաև ես էի: Շատ են ասում, որ կինն ուժեղ պետք է լինի: Իմ կարծիքով, ուժեղն այն կինն է, ով ամուր կանգնած է ոտքերին, և կյանքի դժվարությունները նրան չեն ընկճում, թուլացնում: Ինչ հարված էլ կյանքը հասցնի՝ ուժեղ կինը չի չարանա: Ուժեղ կինը երազանքներով չի ապրում, ունենում է կոնկրետ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել»:
Մարտի 6-ին, ժամը 19.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ»։
Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատելով մի խումբ նախարարների և նրանց փոխարեն նշանակելով նորերի։
Հայտնի է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում գնդակոծել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ մեքենան, ինչի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության երեք աշխատակից, եւս մեկը հրազենային վիրավորում է ստացել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: