
Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը դեղին գույնով

Apple կորպորացիան մարտի 7-ին ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը դեղին գույնով։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր Apple-ը հայտարարեց նոր դեղին iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի մասին՝ շարքին ավելացնելով ավելի շատ գունային տարբերակներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են ընկերությունից, նոր գույնով մոդելները նախնական պատվերի համար հասանելի կլինեն մարտի 10-ից, իսկ մարտի 14-ից ՝ վաճառքում: