«Մեր կյանքը ոչ մի բանով էլ չեն բարելավել. սաղ սուտ ա»․ Շաղատի բնակչուհի

Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են․  34/28 ընտրատեղամասի դիմաց մեր թղթակցի հետ զրույցում Շաղատ գյուղի բնակիչները հիմնականում նշում էին, որ խաղաղություն են ուզում։

«Սահմանամերձ գյուղ ենք, թող խաղաղություն լինի աշխարհին, մենք էլ խաղաղ ապրենք, ուրիշ ոչ մի բան չենք ուզում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Շաղատի մի տարեց բնակչուհի էլ անդրադարձավ իշխանությունների այն հայտարարություններին, թե իրենք բարելավել են ՀՀ քաղաքացիների կյանքը։ «Ոչ մի բանով էլ չեն բարելավել, սաղ սուտ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս