
Մետրոպոլիտենը վաղը 1 ժամ ավելի կաշխատի, գնացքները կերթևեկեն մինչեւ կեսգիշեր

Մետրոպոլիտենը վաղը 1 ժամ ավելի կաշխատի, գնացքները կերթևեկեն մինչեւ կեսգիշեր: Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը․
«Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով և գնացքները կերթևեկեն մինչև կեսգիշեր»։