Բաժիններ՝

Հայտնի են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

Տեսողությունը նորմալ պահելու համար արժե ամեն օր օգտագործել հակաօքսիդիչ վիտամինների բարձր պարունակությամբ բանջարեղեն և մրգեր, shantnews-ի փոխանցմամբ՝ «Փրայմ» գործակալությանը հայտնել է բժիշկ-սննդաբան Անաստասիա Եֆիմովան:

A, C վիտամիններ և Օմեգա թթուներ պարունակող մթերքները կօգնեն նվազեցնել տեսողության սրության անկումը, կատարակտի զարգացումը և տարիքային դեգեներացիաները: Կարևոր է, որ օրգանիզմն այդ նյութերը ստանա հենց սննդից, այլ ոչ թե հավելումներից։

«A վիտամինով հարուստ մթերքներից են գազարը, ծիրանը, սեխը, մանգոն, բուլղարական պղպեղը, սպանախը, քաղցր կարտոֆիլը։ Պետք է ուշադրություն դարձնել նաև լուտեին, զեաքսանտին պարունակող մթերքներին։ Դրանք են բրոկկոլին և կաղամբի այլ տեսակներ, եգիպտացորեն, ձու, նեկտարին, նարինջ, սպանախ, դդմիկ»,- ասել է բժիշկը։

Կարդացեք նաև

Սննդաբանը նշել է, որ սննդակարգում պետք է ներառել նաև բրոկկոլի, բուլղարական պղպեղ, բուսական յուղեր և ընդեղեն: Օմեգա -3 ճարպաթթուները մեծ քանակությամբ կան կտավատի յուղի և ծովային ձկների մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս