ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել ուղերձով։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է եւ անզիջող։ Արցախը հայության գոյատեւելիության անբեկանելի պատվարն է, եւ արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։
Օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», – […]
Հունվարի վերջին Գրոսսին հայտնել Էր, որ պատրաստվում է կրկին այց կատարել Թեհրան։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «փետրվար ամսին»։
Իրանի նախագահի այցը Չինաստան այն միջոցառումներից է, որոնք ծրագրվում են երկու երկրների համատեղ համաձայնագրի հիման վրա
Աննա Վարդապետյանը ոլորտը համակարգող տեղակալներին հանձնարարել է երկամսյա ժամկետում գույքագրել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները (ինչպես հսկողական, այնպես էլ վերահսկողական), վեր հանել դրանց ձգձգման պատճառները, սահմանել դրանց կատարման ժամկետներ և արդյունքների մասին զեկուցել գլխավոր դատախազին:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, ավելի քան 5,3 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ելույթ ունենալով թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մանրամասներ ներկայացնելով Էրդողանի հրատապ ելույթից։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի մարդասիրական օգնությունն Իրան է մտել Հայաստանի սահմանով և կուղարկվի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաք:
Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 326-ի, վիրավորվել է 1042 մարդ։
Թուրքիայում նոր գրանցված երկրաշարժից հետո տվյալներ դեռևս չկան:
Ըստ կենտրոնի տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ տուժել էր նաև գիշերային երկրաշարժից:
Այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) հիմնադրման 27-րդ տարին է: Արդեն 27 տարի ՀՀ-ն ունի Բարձր դատարան, որ այսուհետ միայն իներցիայով է այդպիսին համարվելու: Սահմանադրական դատարանը, ցավոք, 2023թ. հունվարի 10-ից առ այսօր ամեն օր ապացուցում է՝ ՍԴ դատավորներն այդ շենք գնում են միայն բարձր աշխատավարձ ու համարյա թե երաշխավորված պաշտոնավարում ունենալու համար, եթե, իհարկե, քաղաքական առաջնահերթություններն այլ բան չպարտադրեն:
Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, վիրավորներիի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Արցախում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ ձնախառն անձրև։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:
Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:
Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:
Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար:
Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան կայքէջից։
Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:
Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Այնուհետև հանձնաժողովի անդամներն օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկեցին ու եզրակացություն տվեցին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: