Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ է գործարկել
Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը:
Թեժ գծի հեռախոսահամարներն են.
Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111
Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111
Էլ-փոստ՝ [email protected]