«Օրվա իշխանությունը շատ է վախենում կորցնել իր իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, որ այդ վախերն արտահայտվում են իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ քրեական գործեր կարելով:
Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Հանրայինով Արցախն ու Մեղրին իրար հակադրելով՝ թունավորում են հասարակության միտքը. Արթուր Խաչատրյան
Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ական էմմա Պալյանին անվանեց աղջնակ. կոչ արեց Միքայել սրբազանի անունը զգույշ տալ
Հուսով եմ՝ ԱԺ-ից հետո գնացել եք եկեղեցի. Էմմա Պալյանը՝ Միքայել Աճապահյանին
Ընկրկել չկա՛. Հայաստանն ու Արցախը եղել են և լինելու են հայկական. Գառնիկ Դանիելյան
«Զինված ուժերում առարկայական փոփոխությունների, բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ Հայաստանում և Արցախում տարածքային նոր կորուստներ ու զիջումներ են լինում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Գնալով խորանում է մեկ անձի իշխանությունը. Թադևոս Ավետիսյան
Ընթացիկ տարվա սկզբից ՌԴ-ում ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, որոնք ուղիղ անդրադառնում են նաև Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտների վրա:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նկատեց, որ սա Հայաստանի վրա ճնշում գործադրելուց զատ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմական նախապատրաստության առօրյա աշխատանք է:
«Կեղծ խոստումների հիման վրա ձևավորված իշխանությունը գրեթե ամեն օր նոր փորձություններ, աղետներ ու սուգ է բերում, քանդում մեր պետականության հիմքերը, բանակը, արժեզրկում այն ամենը, ինչն ազգային է»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:
Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով […]
Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է՝ ՈԻՂԻՂ
Առաջիկա ժամերին «Միասնական ազգային շարժումե-ը մտադիր է զանգվածային ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ պետական դիվանատան շենքի մերձակայքում, Սաակաշվիլիին կալանքից ազատելու պահանջով։
«Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ:
Հաղորդվում է 3649 վիրավորի մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) միասնականացնում է մի շարք ապրանքների ներկրման և արտահանման թույլտվությունների ձևակերպման կանոնները։
2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
Երևանը դիտարկում է դրանք և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա;
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: Նա իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների աշխատանքից:
Ուժեղացված ծառայություն՝ ԱԺ-ի տարածքում. ավտոբուսներով ոստիկաններ են բերվել
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում, ինչպես պահանջում են Արցախի ԱԺ հինգ խմբակցությունները։
Ազատ գյուղի զինվորական կացարանը մշտական վայր չի եղել, դրա համար էլ հարմարեցված չէր. Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, կարող են մտածել, որ նույն Մանվել Գրիգորյանի «օպերացիան» են ուզում կրկնել՝ հայրենիքի հերոս Սեյրան Օհանյանին դարձնեն թալանչի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և հարցին՝ ինչո՞ւ Երևանը պաշտոնապես չարձագանքեց Լավրովի հայտարարությանը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
ԱԺ-ում այսօր քննարկվեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագիրը:
«Թուրքիայի երկրաշարժն առաջացել է արևելա-անատոլիական բեկվածքի վրա, բեկվածքի ծնունդ է այդ երկրաշարժը, որը կարող է առաջացնել 8-11 բալ և ավելի մագնիտուդով երկրաշարժ։ Այդ բեկվածքը բավականին հայտնի է, բարեբախտաբար, ՀՀ տարածք չի մտնում այն, շրջանցում է Հայաստանը, դուրս է գալիս Վրաստանով դեպի Հյուսիսային Կովկաս։ Այսինքն՝ այն որպես գեներատոր, երկրաշարժ ծնող երկրաբանական կառուցվածք՝ շրջանցում է Հայաստանը։
Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։