Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ
Իրանական կողմն առաջիկայում սպասում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցին, սակայն անհրաժեշտ է տեխնիկական բազա նախապատրաստել նրա ժամանման համար, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երկխոսությունն անցկացվում Է մշտապես: Նախապատրաստական գործընթացի ավարտից հետո Գրոսսին կարող է մոտ ապագայում այցելել Իրան: Այցի համար անհրաժեշտ է նախապատրաստել տեխնիկական բազա», – մեջբերում է Քանաանի խոսքը Mehr գործակալությունը:
Հունվարի վերջին Գրոսսին հայտնել Էր, որ պատրաստվում է կրկին այց կատարել Թեհրան։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «փետրվար ամսին»։