«Մյունխենում հերթական անգամ ցուցադրվեց մակարդակների տարբերությունը, այսինքն, մի երկրի ղեկավար, որը 30 տարի վարում էր հայատյաց քաղաքականություն, նախապատրաստում էթնիկ զտումների և ՀՀ տարածքի զավթման ծրագրեր՝ իր հաղթանակած կեցվածքով, իսկ ՀՀ իշխանության գլուխը չէր կարողանում ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը»,- 168.am-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում:
Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի:
Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո, նախաքննություն իրականացնելու նպատակով, քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Հայկական թիմերը Հայաստան վերադարձան փետրվարի 14-ին Սիրիայից օդանավով և փետրվարի 17-ին Թուրքիայից ցամաքային ճանապարհով։
«Միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանը և Խաղաղության պայմանագրի կնքմանը: Պետք է հասկանանք, թե ինչ գին ենք վճարում այդ խաղաղության դիմաց, և արդյո՞ք պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, Արցախ, և հայերը կարող են իրենց հայրենիքում ապրել անկախ, ինքնիշխան և անվտանգ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ադրբեջանը 2022 թվականին դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի:
Նրա խոսքով՝ երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք։
2022 թ.-ին Փհենյանը տարբեր տեսակի հրթիռների՝ ռեկորդային թվով փորձարկումներ է իրականացրել՝ 37, որոնց ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ։
«Թուրքերն են բարձր գոռում, փախանք թուրքերից, ադրբեջանցիներն են բարձր գոռում, փախանք ադրբեջանցիներից: Շատ վատ միտում կա.այդ երկուսը մեկ-մեկ իրար հետ են գոռում, ու երբ այդպես է լինում, կատարվում է այն, ինչի ականատեսն այսօր ենք: Հետո ուժային կենտրոններն են սկսում գոռալ»,- հնչեցրած իր միտքը պարզաբանեց Կարեն Բեքարյանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
Արայիկ Հարությունյանը հուշահամալիր է այցելել բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով: Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը […]
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:
Մեկ ամիս առաջ Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Այսօր նրանց հարազատները վաղ առավոտյան գնացել էին պաշտպանության նախարարություն, պահանջում էին տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ ընթացքում է իրենց որդիների մահվան գործով քննությունը:
«Թուրքիան 1950-ականներից ԱՄՆ կրտսեր գործընկերն է, բայց այս տարիների ընթացքում որոշակի կարգավիճակային փոփոխություն է եղել, և Թուրքիան հիմա ոչ միայն ներկայանում է ամերիկյան շահի պրովայդեր, այլև հիմա ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Վաղը՝ փետրվարի 21-ին, պետք է տեղի ունենար հրթիռների գործով հերթական դատական նիստը և շարունակվեր գործում առկա լուսանկարների հետազոտությունը։ Սակայն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը նրա կողմից նորից խախտվել է, այս անգամ էլ՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով:
ԱՄՆ-ում կարծիք կա, որ եթե խնդիրները լուծվեն, ՌԴ-ն դուրս կմղվի տարածաշրջանից. Սուրեն Սարգսյան
«Ուղիղ 35 տարի առաջ փոթորկվեց հայոց միասնական հայրենիքը, և մենք միասնական լծվեցինք վերազգային ամենակենսական շահի բավարարմանը, Արցախի ազատագրմանը և դրա հիման վրա 90-ականներին ստեղծեցինք երկու հայկական պետականություններ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի
«Արցախյան հիմնախնդիրը փորձում են մղել երկրորդ պլան, բայց տեսնում ենք, որ հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չի մոռացել և կարևորում է Արցախյան հիմնախնդրի լուծումը: Երկար տարիներ աշխատելով ազգային անվտանգության մարմիններում՝ միշտ ասել եմ, որ իմ համար առաջնահերթություն է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը և պաշտպանվածությունը»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին:
«Ի թիվս այլ խայտառակությունների, այլ հետընթացների՝ մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այն, ինչ դոմինանտ էր մեր հասարակության գիտակից հատվածում՝ որ պարտված իշխանությունը չի կարող ներկայացնել այդ պետության շահը, և պարտված օշխանությունը խոցելի է երկրից դուրս, ևս մեկ անգամ վերահաստատվեց»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը դեռևս առաջարկությունների փուլում է և քաղաքական ուժերի միջև համատեղ քննարկում առայժմ տեղի չի ունեցել:
«Մյունխենյան հանդիպումը շատ վտանգավոր էր բոլոր առումներով՝ նաև իրադարձությունների համակցման,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի մեկնարկին 168.am-ի հետ զրույցում նշեց հանրային և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մանրամասնելով,- Նախ՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխեն է գնացել առաջարկները Բաքու ուղարկելուց հետո, ընդ որում, առաջարկները Բաքու ուղարկելուց անմիջապես հետո Արաբաթ Սամվել Օղլին այցելել է Անկարա:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ եթե այսօր ժողովուրդն ունենա այն կամքն ու առաջնորդությունը, որն ուներ 35 տարի առաջ Արցախյան շարժման օրերին, ապա հնարավոր կլինի վերականգնել և՛ կորսվածը, և՛ վերջնականապես հասնել ազգային նպատակներին:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը խուսափում է Մյունխենում կայացած հանդիպումը հանդիպում կոչել՝ նկատելով, որ կասկածելի էր ֆորմատը, և խնդրահարույց էր օրակարգը:
«Երևի տեսաք, թե Ալիևն ի՞նչ հայտարարություններ էր անում և, բնականաբար, տեսաք նաև Հայաստանի կողմից բացակայող արձագանքներն ու պատասխանները: Միջազգային հարաբերություններում ընդունված չէ պետության ղեկավարի ներկայությամբ այդպիսի բաներ անել և պատասխան չստանալ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև քննարկմանը:
Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողով.ՈՒՂԻՂ