«Շենքի անմիջապես դիմաց բաց տարածք կա, հողի սեփականատերը մեզ ասաց, որ կարող ենք իր տարածքում վրան տեղադրել, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Հերիք չի՝ մեզ փողոց են շպրտել, մի հատ էլ թույլ չեն տալիս, որ վրան տեղադրենք»:
Արցախը հայկական է, եղել է, կա, մնալու է, մենք էլ մեր իրավունքներից և սրբազան ուխից հրաժարվողը չենք, ուզեք թե չուզեք, ձեզ (իշխանության) հասկանալի լեզվով (թուրքերեն) ասեմ՝ sike sike:
Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակել Է լուսանկար Կիև ժամանած ամերիկացի առաջնորդի հետ՝ այդ այցն անվանելով աջակցության կարևոր ազդանշան բոլոր ուկրաինացիներին համար
Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։
Հարցը դրված է կամ կամ սկզբունքով։ Կամ ոտքի ենք կանգնում, կամ վերջնականապես կորցնում հայրենիքը։
Թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձավ ոգեշնչում ու խորհրդանիշ «Հովազ» գինիների արտադրության համար։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները տեղյակ են այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում են փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքնրը։
Մեկնել են ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը խոշոր մայրուղիներով, որը Սան Պաուլո նահանգի համանուն մայրաքաղաքը միացնում Է առափնյա շրջանների 7 հարևան Ռիո դե Ժանեյրոյի հետ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը․
2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտյան գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու պահանջով: Ծնողների բնորոշմամբ՝ իրենց պահանջը «այս փնթի Կառավարությունից է»:
Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հայկական տաղավար:
Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ:
Ֆրանսիայի հանրապետական մեր գործընկերների հետ համատեղ ներկայացված բանաձևը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը և դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Որքան էլ որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։
Փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Փետրվարի 22-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին, մարվել՝ 11:22-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և կուտակած անասնակեր (մոտ 1,5 տ)։
«Ունենք արցախյան հիմնահարց, ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանված ժողովուրդ ենք, նորից կանգնած ենք ցեղասպանության շեմին: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ հարցը լուծելու է ուժային ճանապարհով»,- նշեց Միհրան Հակոբյանը՝ կարևորելով այլ արժեքներով հասարակության ձևավորման հարցը:
Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:
Նախարարը շրջեց դպրոցում և տեղում ծանոթացավ առկա խնդիրներին:
«Մենք գիտե՞նք, թե ինչ ենք ուզում, ու առհասարակ, ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ: Հարցի պատասխանը մենք չունենք»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ հիմա ապրում ենք, և չի նշանակում, որ մեր օրոք ամբողջական պետք է վերականգնվեն հայության իրավունքները, կյանքի կոչվի Ազատ, անկախ, Միացյալ Հայաստան կոնցեպտը:
Պարզվել է, որ տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
«Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը բացվելուց հետո կոչ կանեմ, որ Հայաստանից դեպի Արցախ հոսքը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան Արցախից Հայաստան»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում կոչ արեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հավելեով, որ դա կամքի ցուցադրություն կլինի:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Նախկինների ու նորերի մասին։ Սրա համար էր նիկոլը ասում, որ նախկինները «խոշոր սեփականատերեր են»։ Սա նկատի ուներ, որովհետև նոր օլիգարխների դեմը նախկինները ո՞վ են։
Նիկոլի հիմար «պատասխաններն», իհարկե, տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է:
Արցախի հանրապետության ազգային ժողովը արցախահայության ազգային – ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն է տարածել: «35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և […]