Ի՞նչ է կատարվում Իրանում
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը գրում է.
«Ի՞նչ է կատարվում Իրանում
❗️Այս պահին Իրանի իշխանությունները հաստատել են միայն Սպահանում ՊՆ արտադրամասի վրա հարձակումը։
❗️Հայտնել են նաև Թավրիզին մոտ քաղաքում մեքենաների շարժիչի յուղերի արտադրամասում հրդեհի մասին։ Սա որպես հարձակում չեն ներկայացրել։
❗️Ոչ իրանական մամուլը խոսում է նաև Իրանի այլ քաղաքներում պայթյունների մասին, ինչը հաստատող կամ հերքող որևէ փաստ չկա։
❗️Ավելի վաղ երկրաշարժ էր եղել նաև Խոյ քաղաքում։ Երկրաշարժի արհեստածին լինելը քիչ հավանական է, քանի որ Իրանում դրանք չափազանց հաճախ են լինում։
❗️Իրանի դեպքում նորություն չեն նաև ո՛չ դիվերսիաները, ո՛չ էլ՝ տեխնիկական խնդիրների պատճառով արտադրամասերում պայթյունները։
❓❗️Ընդհանուր առմամբ, արտասահմանյան մամուլից տպավորություն է, որ Իրանի դեմ խոշոր օպերացիա է իրականցվել, և Իրանում ամեն ինչ պայթում է։ Իրանական մամուլից տպավորություն է, որ երկրում միայն երկրաշարժ է եղել. հարձակման ու հրդեհի մասին համեմատաբար ավելի քիչ է խոսվում։ Իրական պատկերը, գուցե, մեջտեղում է»։