Շիրակի մարզի երիտասարդների համար Թվային հմտություններ թեմայով անվճար դասընթաց կանցկացվի
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Թվային հմտություններ» անվճար դասընթաց՝ Շիրակի մարզի երիտասարդների, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը մինչև հունվարի 29-ը ներառյալ: Դասընթացի տևողությունը 2 ամիս է: Դասընթացներն իրականցվելու են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն գործիքներ՝ նախատեսված թվային կառավարման, հաղորդակցության, պլանավորման, վերահսկման և այլ գործառույթների իրականացման համար, մասնավորապես՝ MS Office, Google Suite, Graphic design online tools, Video conference tools, Management tools։
Դասընթացին կարող են մասնակցել 18-ից 29 տարեկան երիտասարդները, հատկապես՝ արդեն իսկ աշխատանք ունեցող մասնագետները (այդ թվում՝ պետական, կրթական և այլ կառույցների վարչական կամ ադմինիստրատիվ բնույթի գործառույթներ իրականացնող աշխատակիցներն), ովքեր ունեն հմտանալու և թվային գործիքներին տիրապետելու կարիք։
Դասընթացը կվարի «HopShop» ընկերության հիմնադիր-ղեկավարնՏիգրան Չախալյանը, որը ստարտափ ոլորտում է ավելի քան 5 տարի։