
Մակրոնը հայտարարել է, որ կարող է այցով Ռուսաստան մեկնել որոշակի պայմանների դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիեւ կատարած իր ուղեւորությունից հետո հայտարարել է, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում չի բացառում այցը ՌԴ։ «Ուղեւորությունը Ռուսաստան այժմ կպահանջեր որոշակի պայմաններ, քայլեր նախագահ Պուտինի կողմից»,-ասել է Մակրոնը՝ հանդես գալով TF1 հեռուստաալիքի եթերում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ մտադիր է շարունակել շփումը ռուսաստանցի իր գործընկերների հետ: Մակրոնը հավելել է, որ Ուկրաինան ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե Ռուսաստանին ինչ զիջումների է նա պատրաստ գնալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: