Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը. Մարկոս Պիզզելի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեծ հարգանքով է հիշում Հայաստանը:
«Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը: Հայաստանն ինձ համար շատ բան է արել: Իհարկե, կարոտում եմ Հայաստանը: Ափսոս համավարակի պատճառով երկար ժամանակ չէի եկել Հայաստան, հիմա ավելի հաճախ կգամ: Հետևում եմ Հայաատանի հավաքականի խաղերին: Ուրախ եմ, որ թիմում շատ նոր անուններ կան: Վստահ եմ՝ հաջորդ տարի հավաքականն ավելի լավ կխաղա, քանի որ դեռ նոր է սկսում, մարզիչը ևս նոր է: Պետք է համբերատար լինենք, արդյունքները կլինեն: Այսօրվա խաղը. հիանալի էր, կարոտել էի շատ: Ափսոս՝ արդեն մեծ մարդ եմ, այդքան էլ լավ չխաղացի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պիզզելին:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը: Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ: Հանդիպման առաջին կեսը՝ որը տևեց 30 րոպե, ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեցին Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզզելլին և Էդգար Մանուչարյանը: Վրաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հայաստան-Վրաստան՝ 4:1: