Իսրայելի բանակը հայտնել է կատաղի փոխհրաձգությունների մասին Արևմտյան ափի Ջենին ճամբարում
Իսրայելացի զինվորականները հունիսի 17-ին տեղեկացրել են զինվորների վրա հարձակման կանխման, կատաղի փոխհրաձգությունների եւ զենքի բռնագրավման մասին բանակի գիշերային հակաահաբեկչական ստուգարշավների մասին Հորդանան գետի արեւմտյան ափին փախստակաների Ջենին ճամբարում։
«Գիշերը զինվորները գործողություն են անցկացրել Ջենին ճամբարում՝ անօրինական զենքի որոնման եւ բռնագրավման նպատակով: Առաջին լոկացիայում ընդհարումներին մասնակցող պաղեստինցիները փոթորկալից կրակ են բացել զինվորների վրա եւ սկսել են պայթուցիկ սաքեր նետել: Զինվոականները պատասխանել են մարտական կրակոցներով: Առաջ շարժվելով երկրորդ վայրը՝զնվորները նկատել են ճանապարհի եզրին կանգնած կասկածելի ավտոմոբիլ: Ավտոմոբիլի մեջ գտնվող զինված անձինք կրակ են բացել զինվորների վրա, որոնք պատասխաել են մարտական կրակոցներով՝ հարձակվողներին չեզոքացնելու նպատակով»,- ասված է բանկային մամուլի ծառայության հայտարարոթյան մեջ:
Բանակում հավելել են, որ «փոխհրաձգությունից հետո զնծառայողներն ավտոմոբիլի ներսում հայտնաբեել են երկու Մ-16 հրացան, «Կառլո» համակարգի արտճանակ-գնդացիր, լիցքավորված պահեստատուփեր եւ բանակային բաճկոնակ»: Իսրայելացի ուժայններն ապրիլի 10-ից շարունակում են ամենօրյա գործողություններն ու ստուգարշավներն Արեւմտյան ափին ահաբեկչության հակազդման նպատակով՝ ի պատասխան Իսրայելի քաղաքներում մի շարք ահաբեկչությունների, որոնց հետեւանքով սպանվել է 20 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: