Բաժիններ՝

2021 թվականին 8 տոկոսով աճել է պատերազմներից և բռնությունից փախած մարդկանց թիվը

2021 թվականին աշխարհում 8 տոկոսով աճել է պատերազմներից եւ բռնությունից փախած մարդկանց թիվը՝ հասնելով 89,3 միլինի: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի Փասխտականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ)՝ հունիսի 16-ին հրապարակված զեկույցում:

«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված լքում են իրենց տները, վերջին տասնամյակում տարեցտարի աճում է, եւ այն այժմ հասել է ամենաբարձր մակարդակին վիճակագրության վարման ժամանակամիջոցում»,- նշել են ՄԱԿ-ի վարչությունում: 2021 թվականի վերջին այն մարդկանց թիվն, ովքեր փախել են պատերազմերից, բռնությունից, հետապնդումներից եւ մարդու իրավունքների խախտումներից, հասել է 89,3 միլիոնի:

Դա 8 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, եւ ավելի քան կրկնապատիկ գերազանցել է տասնամյա վաղեմության թվերը»,- նշել են փորձագետները: Անցյալ տարվա վերջին Երկիր մոլորակի յուրաքանչյուր 88-րդ բնակիչը եղել է հարկադիր տեղահանված: 2012 թվականին այդ համամասնությունը կազմել է1-ը 167-ի հարաբերությամբ: Զեկույցի համաձայն՝ 2021 թվականին աշխարհում եղել է 27,1 միլիոն փախստական, 4,6 միլինոն ապաստանի խնդրատու, 53,2 միլիոն ներքին տեղահանված անձ: Բացի դանից, ՄԱԿ-ի վարչությունն օգնություն է ցույց տալիս հայրենիքը լքած 4,4 միլիոն վենեսուելացիների, որոնք նրա վիճակագրության մեջ նշված են առանձին ատեգորիայով: Անցյալ տարի ամենից շատ փախստական է ընդունել Թուրքիան՝ շուրջ 3,8 միլիոն:

Այնուհետեւ հաջորդում են Ուգանդան (1,5 միլիոն մարդ), Պակիստանը (1,5 միլիոն) եւ Գերմանիան (1,3 միլիոն): Սակայն բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների ամենամեծ բաժինը 2021 թվականին եղել է Լիբանանում, որտեղ այդ կարգավիճակն ուներ երկրի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Հորդանանը (յուրաքանչյուր 14-րդ բնակիչը), երրորդ տեղում է Թուրքիան (յուրաքանչյուր 23-րդ բնակիչը):

Հայրենի երկրի սահմաններից դուրս ապաստան են ստացել 6,8 միլիոն սիրիացի, 4,4 միլիոն վենեսուելացի, 2,7 միլիոն աֆղան, ինչպես նաեւ 1,2 միլիոն գաղթած Մյանմայից: 2021 թվականի ընթացքում ավելի քան 5,7 միլիոն մարդ վերադարձել է նախկին բնակության վայրեր, ներառյալ 5,3 միլոն ներքին տեղահանված անձ եւ 429,3 հազար փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս