«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցելու Բաքվի հետ։ 1996-97 թվականներին Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի մասից, և մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը, և այդ ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում։ Սակայն այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգայնորեն չճանաչված հարթակից դուրս։ Այսինքն՝ գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:
«Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում, Հայաստանն ինը գիրք է ներկայացրել: Գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:
Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները նաև հարձակում է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հաղորդեց Արցախից ժամանած պատվիրակության հետ հանդիպումից:
«Արցախյան պատվիրությունը տարբեր հանդիպումներ է ունենում, երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր՝ ԱԺ նախագահի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Այսինքն՝ հանդիպելու ենք բոլոր այն պաշտոնյաների հետ, որոնք ներգրավված են և՛ բանակցություններում, և, կարելի է ասել՝ Արցախի ճակատագրի հարցում մեծ մասնակցություն ունեն։ Իսկ եթե Արցախի ճակատագիրն է, ապա, բնականաբար, բուն հայ ժողովրդի ճակատագիրն է նաև»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրեց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան:
Անցկացվել է առարկայական քննարկում տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում, Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված […]
Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատերազմից առաջ իշխանազավթն ասում էր՝ լուծումը պիտի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի։
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:
Երևանում շարունակվում է «Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարը:
Եթովպիայի Դիռե Դավա քաղաքում Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության և Դիռե Դավայի քաղաքապետարանի մասնակցությամբ hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի (կառուցվել է 1928թ. հայ համայնքի կողմից) հուշատախտակի բացման արարողությունը։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք հանրության հաշտեցման ապաքաղաքական օրակարգով, քաղաքական գործիքակազմի բացակայությամբ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության, նա պատասխանեց. «Իշխանափոխությունը նպատակ չէ` միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր:
Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։
Կատաստրոֆիկ անհամաչափություն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով:
Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում:
Հոկտեմբերի 13-14-ը Վլադիմիր Պուտինը Ղազախստանում մասնակցում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որոնց շրջանակում կքննարկվի նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին:
Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: