Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Արցախի պատվիրակության հետ հանդիպումից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հաղորդեց Արցախից ժամանած պատվիրակության հետ հանդիպումից: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Արցախի պատվիրակությունը բավարարված էր հանդիպման արդյունքից:

«Այդ շփումները առաջին անգամ չեն: Ճիշտ է, գործընկերներ կան, որոնց հետ նման ձևաչափով առաջին անգամ է շփումը, բայց շփումները մշտապես կան: Քննարկեցինք Մոսկվա կատարված իմ այցը, ներկայացրեցի հանդիպումները, քննարկումները: Պատասխանեցի հարցերին, որոնք հետաքրքրում էին, ինչպես նաև լսեցի մեր գործընկերներին և կարող եմ ասել, որ զուտ ձևաչափի առումով ինչ-որ նոր բան է, բայց որպես այդպիսին այդ շփումները գրեթե ամեն շաբաթ կան»,- ասաց Սիմոնյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հայաստանում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս