Բաժիններ՝

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալի է կալանավորել. նրանցից երեքը հայ են

Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ղրիմի կամրջի պայթյունի գործով 8 ձերբակալվածների մասին: ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ձերբակալվածներն Ուկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31