Սա խոսելու և լուծում գտնել փորձելու լավ հնարավորություն է. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ:

«Ինչպես դուք եք նկատել, սա լավ հնարավորություն է միջազգային հարթակներում մեր հանդիպումներն օգտագործելու համար խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ բոլոր առումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ՝ մեր ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով»,- Աստանայում եռակողմ հանդիպմանը բացման իր խոսքում ասել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31