
Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը:
«Մեզ անհրաժեշտ Է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում Է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,-հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ղազինֆորմ» գործակալությունը:
Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: