Բաժիններ՝

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ

Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ փաստաթղթում Ռուսաստանին կոչ են արել՝ «ներդրում ունենալ ուկրաինական սահմանին իրադրության ապաէսկալացման գործում եւ բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության շուրջ»:

Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:

Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք Է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28