Անընդունելի է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ․ ՄԻՊ արտահերթ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին:
Նախ, զեկույցում առաջ են քաշվել Պաշտպանի այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:
Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։
Զեկույցով կարևորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով: Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նաև պարբերաբար կազմակերպում քննարկումներ ու աշխատաժողովներ լրագրողների համար տարբեր մասնագիտական ուղղություններով (կանանց իրավունքներ, աշխատանքային իրավունքներ և այլն)՝ նպաստելու համար լրագրողների բարձր մասնագիտական աշխատանքին:
Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:
Մանրամասները՝ այստեղ․