
Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են ՌԴ-ի հետ Ուկրաինայի շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը:
«Նրանք քննարկել են Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը ապաէսկալացման դիվանագիտական ճանապարհը գտնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում ընդգծել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների տարածքները ցանկացած սպառնալիքից պաշտպանելու պատրաստակամությունը, այդ թվում՝ արեւելյան թեւն ամրապնդելու ճանապարհով: Նշվում է, որ կողմերը զրույցի ընթացքում ընդգծել են հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: